Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ «Թալիբան»-ի հետ բանակցությունները պետք է ընթանան երկրի կառավարության կողմից ստեղծված Խաղաղության բարձրագույն խորհրդի միջոցով:
Քարզայը նաեւ իր քաղաքական հակառակորդներին կոչ է արել չխառնվել կառավարության կողմից տարվող բանակցություններին եւ չփորձել սեփական ճանապարհով բանակցություններ վարել «Թալիբան»-ի հետ։ Նրա խոսքով` խաղաղության բանակցությունները հաջողություն կունենան, եթե երկիրը միասնական լինի:
Աֆղանստանի նախագահը կոչ է արել գերտերություններին, այդ թվում` Միացյալ Նահանգներին, չմիջամտել այս բանակցություններին:
Խաղաղության բարձրագույն խորհուրդը ստեղծվել է 2010 թվականին, դրա նպատակը «Թալիբան»-ի հետ բանակցություններ վարելն է: