Սենատը հաստատեց Քերրիին պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ - Ջոն Քերրին պատասխանում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին, Վաշինգտոն, 24-ը հունվարի, 2013թ.

Երեկ Միացյալ Նահանգների Սենատը ձայների 94 կողմ եւ 3 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Մասաչուսեթսը ներկայացնող դեմոկրատ սենատոր Ջոն Քերրիի թեկնածությանը որպես երկրի հաջորդ պետքարտուղար:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Քերրին կփոխարինի Հիլարի Քլինթոնին, ով առաջիկա ուրբաթ օրը կավարտի իր քառամյա պաշտոնավարությունը:

69-ամյա Քերրին Վիտնամական պատերազմի վետերան է, 2004 թվականին եղել է Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու: