Առայժմ նախագահի թեկնածուներից միայն երկուսն են իրենց ծրագրերում անդրադարձել մշակույթին:
Նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերից բոլոր ոլորտներին անդրադարձ կա գործող նախագահ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի ծրագրերում: Վերջինիս նախընտրական ծրագրում, սակայն, առայժմ անդրադարձ չկա մշակույթին: Հրանտ Բագրատյանի շտաբի ներկայացուցիչ, գրող Համբարձում Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մշակույթի վերաբերյալ հայեցակարգը մի քանի օրից կհրապարակվի թեկնածուի կայքում:
«Մինչեւ հրապարակելը մենք հանդիպեցինք մշակույթի գործիչների հետ, լսեցինք նրանց առաջարկությունները եւ երկանք եզրակացության, որ հիմնականում պետության վրա պիտի լինի երկու խնդիր, նախ՝ մշակութային քաղաքականության կազմակերպումը, երկրորդը՝ մշակութային արժեքների պահպանումը: Պետությունը պետք է ֆինանսապես օժանդակի արվեստի որոշ ճյուղերի, բայց նաեւ չպիտի լինի հրամայողի, պարտադրողի դերում», - նշեց Համբարձում Համբարձումյանը:
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը եւս փոխանցեց, որ «առաջիկա մի քանի օրերի ընթացքում ներկայացնելու է իր Ազգային արժեքային համակարգը, որի կարեւորագույն մասերից է նաեւ մշակույթը»:
Մինչեւ այժմ հրապարակված երկու թեկնածուների նախընտրական ծրագրերում մշակույթի նկատմամբ վերաբերմունքը, արվեստագետ Լեւոն Մութաֆյանի ձեւակերպմամբ, ավելի շատ հիշեցնում է միջոցառումների կազմակերպման շարք, քան հայեցակարգային մոտեցում, ուստի առաջիկա հինգ տարիներին եւս «մշակութային քաղաքականություն» չենք ունենա, այլ կունենանք «որոշակի վերաբերմունք մշակույթի նկատմամբ»:
Մակերեսային մոտեցման պատճառը, թատերագետի կարծիքով, խորհրդային տարիներից եկող մտածելակերպն է. - «Մի տնտեսաձեւից անցնելով մյուսին` մենք չկարողացանք գտնել մշակույթի գաղափարախոսությունը` թե ինչին պիտի ծառայի մշակույթը: Ահա թե ինչն է, որ ձեւավորել է դեռեւս կոմունիստական ժամանակներից եկող զուտ արհեստական մոտեցում մշակույթին», - նշեց նա:
Ավելի հստակեցնելու համար նա ասաց, որ 2013 թվականի պետբյուջեում 900 մլն դրամից ավելի նախատեսված է միայն համերգների կազմակերպման համար: