Սիրիայի չվերթը` ոչ թե Հալեպով, այլ` Լաթաքիայով

Սիրիահայերը ժամանում են Երեւան, օգոստոս, 2012թ.

Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ երեկ երեկոյան Սիրիայից սպասվող չվերթը կայացել է ոչ թե Հալեպ - Երեւան ուղղությամբ, այլ Սիրիայի մեկ այլ՝ Լաթաքիա քաղաքից: «Սիրիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռով Հայաստան է եկել 55, իսկ Սիրիա է մեկնել 22 ուղեւոր:

Հաջորդ թռիչքը նախատեսվում է առաջիկա երեքշաբթի՝ կրկին Լաթաքիա - Երեւան - Լաթաքիա ուղղությամբ:

Դեկտեմբերի վերջից չեղյալ հայտարարվեցին Հալեպ - Երեւան - Հալեպ չվերթները: Սիրիայի կառավարությունն այդ ժամանակ հայտարարել էր, որ Հալեպի օդանավակայանը փակ է նորոգման պատճառով: