«Մենք հաշվետվություն ենք տալիս արվածի, նաեւ` չարվածի համար», - հայտարարեց Հայաստանի գործող նախագահը։
Հայաստանի գործող նախագահ, Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրարշավը մեկնարկեց երկուշաբթի երեկոյան կառավարության նիստերի դահլիճում նախընտրական նոր տեսահոլովակի ներկայացմամբ։
Մինչ տեսահոլովակի շնորհանդեսը բեմում, ավանդույթի համաձայն, հավաքված երիտասարդներին ուրախացրեցին հայկական էստրադայի աստղերը` հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը եւ այլ երգիչներ։
Դահլիճում հավաքված երիտասարդները ձեռքներին պարզել էին կանաչ տերեւներ, որոնց վրա գրված էր` «Դեպի ապահով Հայաստան»։ Կանաչ տերեւը, այսպիսով, իշխող Հանրապետականի նախընտրական նոր խորհրդանիշն է, որը, ինչպես Սերժ Սարգսյանը պարզաբանեց իր ելույթում, գարնան ու զարթոնքի ուղերձ է իր մեջ պարունակում։
Երբ հայկական էստրադայի կատարումներից հետո Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ դահլիճ մտավ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հաղորդավար Ավետ Բարսեղյանը հավաքվածներին հորդորեց վերեւ բարձրացնել տերեւներն ու «ջիգյարով» թափահարել։
Այնուհետեւ ներկայացվեց Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակը, որտեղ հնչող երգի հեղինակը մասնագիտությամբ իրավաբան 31-ամյա Ալբերտ Աբգարյանն է, ով երեք տարեկանում կորցրել է տեսողությունը։ 2007 թվականին հաշմանդամության հետ կապված խնդիրների շուրջ մի քննարկման ժամանակ նա հանդիպել է Սերժ Սարգսյանին, ինչից հետո արդեն 2009-ին աշխատանքի է անցել նախագահի վերահսկողական ծառայությունում։
Աբգարյանի փոխանցմամբ` երգը ծնվել է նախագահի հանդեպ իր ունեցած հարգանքի եւ երախտիքի զգացումից։
Երգը լսելուց հետո Սերժ Սարգսյանն էլ ասաց, թե շնորհակալ է հրաշալի երգի համար, որն իր մեջ ջերմություն, հույս, հավատ ու դրական էմոցիաներ է պարունակում, եւ որ այդ երգը հաջողություն կբերի։
Այնուհետեւ նախընտրական իր առաջին ելույթը Սերժ Սարգսյանը սկսեց հանդուրժողականության կոչերով` հավաքվածներին հորդորելով քարոզարշավի ընթացքում հիշել, որ իրենց նախընտրական պայքարը որեւէ մեկի դեմ չէ։
«Մենք հաշվետվություն ենք տալիս արվածի, նաեւ` չարվածի համար, ու սկսածն ավարտելու քվե խնդրում մեր ընտրողներից, այլ ոչ թե լեզվակռվի բռնվում մեզ հանիրավի պիտակավորողների հետ։ Մենք մեր սերն ու ջերմությունն ենք տանում Հայաստանի բոլոր համայնքներ, Ալբերտի երգի ջերմ ելեւէջներն ու այս հոլովակի կանաչ տերեւների ուղերձն ենք վերցրել հետներս, գարնան ու զարթոնքի ուղերձ», - հայտարարեց նախագահի թեկնածուն։
«Մենք այս ընտրապայքարով նաեւ սկսում ենք հայաստանցուն իր երկրին ամուր կապելու, իսկ հեռացածներին` տուն վերադարձնելու հնգամյա արշավը։ Մեր ծրագիրն իր ամբողջության մեջ հենց դրա մասին է, Ալբերտի երգն էլ է դրա մասին, ու տասնյակ հազարավոր շուրթերից մենք դեռ պիտի լսենք այդ նվիրական բառերը` «մենք տուն եկանք», - ասաց Սերժ Սարգսյանը։
Այսօրվանից մեկնարկում է գործող նախագահի քարոզարշավը Սյունիքի մարզում։