Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
«Ձեզ պարզ պետք է լինի, որ ես պաշտպանելու եմ Հանրապետության նախագահի թեկնածությունը, ինչի՞ մասին է խոսքը։ Ես 2008 թվականին էլ եմ պաշտպանել, հիմա էլ եմ պաշտպանելու, որովհետեւ ինքը այս քաղաքի համար շատ գործեր է արել», - պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում հայտարարեց Բալասանյանը, ով նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահն է։ - «Ես վեր եմ դասում մեր քաղաքի շահերը քաղաքական եւ կուսակցական շահերից», - հավելեց ԲՀԿ-ական քաղաքապետը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրելու եւ չի սատարելու որեւէ թեկնածուի։