«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարի խոսքով, այդ հարցը բարձրացվել է դեռ անցած տարվա հունիսին։
Հայ ազգային կոնգրեսի անդամ արդեն երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է պահանջում լուծարել Կոնգրեսի համակարգողի պաշտոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման պահանջով հանդես եկավ ՀԱԿ-ի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։
ՀԱԿ համակարգողն է անկուսակցական Լևոն Զուրաբյանը, եւ մոտ մեկ շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ-ի անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը նշեց, թե Հայ ազգային կոնգրեսում պետք է առաջնորդի փոփոխություն տեղի ունենա, ինչն էլ ենթադրում է, որ պետք է փոխվի նաեւ ՀԱԿ համակարգողը:
Գիմիշյանը հավելել էր, թե խոսքը անձի մասին չէ, այլ ինստիտուտի, որի շուրջ նախկինում էլ եղել են դժգոհություններ:
Այսօր Պետրոս Մակեյանն ասաց, թե այդ հարցը Կոնգրեսում իրենք բարձրացրել էին դեռ անցած տարի հունիսին, սակայն այդ մասին հրապարակավ Մակեյանն առաջին անգամ խոսեց այսօր։
«Մեր նախաձեռնության մեջ հստակ գրել ենք, ես այդ պահը ընթերցեմ՝ սա հունիսի 5-ի որոշումն է․ «Ցանկալի է, որ քաղաքական խորհրդի նիստերը ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը»։ Մենք, իհարկե, ունենալով էթիկա, պարտադրանքի պահանջ չենք դրել, ասել ենք ցանկալի է։ Ու այդ պարագայում Կոնգրեսը լրիվ ուրիշ որակ կունենար ու կունենա», - նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը, - «Բացի դրանից, վատագույն տարբերակը մենք տեսնում ենք ռոտացիոն տարբերակով քաղաքական ուժերը կոորդինացնելը։ Որովհետեւ, երբ այդ 18 կուսակցություններ էին ժամանակին, հիմա 15, քաղաքական տարբեր կենսագրության, տարբեր հոսանքի ուժեր են, ու մեկը գալիս է, կաբինետային, որեւէ քաղաքական բան չներկայացնող, ու փորձում է կոորդինացնել այդ քաղաքական ուժերը՝ տրամաբանությունը թույլ է։ Այդ առումով ես համաձայն եմ Սոս Գիմիշյանի հետ»։
Մակեյանի բնութագրմամբ Կոնգրեսում ճգնաժամ է առաջացել, եւ իրավիճակից դուրս գալու համար «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը փաստաթուղթ է ներկայացրել, որը հիմա քննարկվում է ՀԱԿ անդամ այլ քաղաքական ուժերի հետ: Մակեյանը նշեց, որ ՀԱԿ համակարգողի պաշտոնի լուծարման հարցը եւս առկա է այդ փաստաթղթում։
Ինչ վերաբերում է փաստաթղթին, ուր, ինչպես այսօր փոխանցեց Մակեյանը, մի շարք առաջարկություններ կան Կոնգրեսը ճգնաժամից դուրս բերելու համար, ապա այն կներկայացվի ՀԱԿ քաղխորհրդի նիստին` հավանաբար մյուս չորեքշաբթի, երբ ՀԱԿ անդամ քաղաքական ուժերի հետ քննարկումը ավարտված կլինի։
«Մեծ հաշվով, ես կարծում եմ, 90 տոկոսից ավելին կողմ են մոտեցմանը», - մանրամասնեց Մակեյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը այսօր կրկնեց ավելի վաղ հնչեցրած իր գնատականը` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ում ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց, երբ ՀԱԿ-ը երկխոսության գնաց վարչախմբի հետ, իսկ հետո սկսեց համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Այս երկու խոշոր սխալի արդյունքում, Մակեյանի կարծիքով, ընդդիմադիր դաշինքը չկարողացավ հասնել իշխանափոխության:
Մենք այսօր փորձեցինք կապվել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ, սակայն օրվա ընթացքում նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ համակարգողը հրաժարվել էր արձագանքել Մակեյանի հայտարարությանը, թե Կոնգրեսում ճգնաժամ է առաջացել` պատճառանալեով, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության տարբեր ներկայացուցիչներ մամուլում հնչեցնում իրարամերժ գնահատականներ: Զուրաբյանն ակնարկել էր «Ժողովրդավարական հայրենիք»-ի փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի հայտարարությունը, թե անհասկանալի է Պետորս Մակեյանի քննադատական մոտեցումը ՀԱԿ-ի վարած քաղաքականության նկատմամբ, երբ նույն ինքը՝ Մակեյանը, ժամանակին իր հավանությունն է տվել այդ քաղաքականությանը: