Թեհրանը պնդում է, թե միջուկային բանակցություններում առաջընթաց կա

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակության հետ անցած շաբաթ ավարտված բանակցությունների հերթական փուլում Իրանի բանագնաց Ալի Սոլթանիեն այսօր հայտարարել է, թե «հաջողվել է որոշ չափով մերձեցնել կողմերի տեսակետները»:

Բանակցությունների արդյունքում, սակայն, չի հաջողվել համաձայնության գալ, որպեսզի գործակալության տեսուչներն այցելեն երկրի միջուկային օբյեկտները:

Սոլթանիեն նաեւ ասել է, որ Իրանը չի դադարեցնելու ուրանի հարստացման ծրագիրը: