Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես փոխանցում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը,
Հայաստանի կաթողիկոսը զրույցի ընթացքում անդրադարձել է Վրաստանում հայկական պատմական սրբավայրերի պատշաճ պահպանման ու վերականգնման, ինչպես նաեւ հայ համայնքի հոգեւոր կարիքների բավարարման համար անհրաժեշտ մի շարք հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրին:
«Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Վրաց պետության կողմից անհրաժեշտը կձեռնարկվի հիշյալ խնդիրներն ըստ պատշաճի լուծելու ուղղությամբ: Վիրահայ համայնքի անունից Նորին Սրբությունը խնդրանքով դիմեց պարոն Իվանիշվիլիին, որպեսզի Վրաստանի հայկական դպրոցներում դասավանդվի «Հայ ժողովրդի պատմություն» առարկան: Վեհափառ Հայրապետը նաեւ միջնորդություն ներկայացրեց Վահագն Չախալյանի ազատ արձակման համար», - ասված է հաղորդագրությունում:
Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից բարձրացված խնդիրներին` Իվանիշվիլին ասել է, որ անձնապես հանձն է առնում եկեղեցիների նորոգությունը եւ անհրաժեշտ բոլոր քայլերն անմիջապես կձեռնարկվեն հայկական եկեղեցիների պահպանության ուղղությամբ:
«Իվանիշվիլին նաեւ հանձնարարական տվեց «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասավանդումը հայկական դպրոցներում կազմակերպելու համար, իսկ Վահագն Չախալյանի առնչությամբ հայտնեց, որ խնդիրը քննարկման փուլում է», - փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Վրացահայ գործիչ Վահագն Չախալյանը 2009-ին դատապարտվել էր 10 տարի ազատազրկման` «զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ պահելու», «հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու», «ոստիկանին ցույց տված խմբակային դիմադրության եւ խուլիգանության» համար: