Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ եւ ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները, որոնք օգուտ կբերեն ե՛ւ հայ, ե՛ւ վրաց ժողովուրդներին: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է Իվանիշվիլիին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Բիձինա Իվանիշվիլին վստահեցրել է, որ իր կառավարությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի հայ - վրացական հարաբերությունները պատմության մեջ դառնան լավագույնը: Նա նշել է, որ Հայաստանի վարչապետի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ հանգամանալի բանակցություններ են վարել, եւ առիթ չկա մտածելու, թե որեւէ հարցում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերելու խնդիր կունենան:
Իվանիշվիլին եւս ընդգծել է, որ երկու հարեւան պետությունները, որոնք երկար տարիներ ապրում են կողք-կողքի եւ ձեռք-ձեռքի տված սատարում մեկը մյուսին, պարտավոր են միմյանց օգնելով բարձրացնել շատ նմանատիպ խնդիրներ ունեցող երկու երկրների տնտեսությունները:
Նշելով, որ Հայաստանում եւս առաջիկայում ընտրություններ են տեղի ունենալու՝ Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել եւ հույս հայտնել, որ դրանք եւս կանցնեն խաղաղ, ու ընտրություններում կարտահայտվի ժողովրդի կամքը: