Երեկ Ռուսաստանի նախագահը երկրի կառավարությանը հանձնարարել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման շուրջ բանակցություններ սկսել:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Վլադիմիր Պուտինը հրահանգել է բանակցությունների արդյունքում Հայաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրել: Չի բացառում, որ այս պայմանագրով Հայաստանը նոր զինտեխնիկա ստանա:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով, դրանք կլինեն թե' տանկեր ու զրահամեքենաներ եւ թե' դաշտային բանակի սպառազինություն: Առաջիկայում կարող է քննարկվել նաեւ Հայաստանում Ս-400 համակարգերի տեղակայման հարցը:
Օրերս Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ավարտվել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին նոր համաձայնագրի մշակումը, որի ստորագրումը թույլ կտա Հայաստանի ու Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին «ուղիղ կապերի մեջ մտնել եւ խորացնել համագործակցությունը»:
Սերգեյ Մինասյանի կարծիքով, չի բացառվում, որ Պուտինի երեկվա հայտարարությունը նաեւ ուղղված է Ադրբեջանի դեմ: Վերջերս Ռուսաստանը Ադրբեջանի հետ երկար բանակցություններից հետո հայտարարեց, որ դադարեցնում է Գաբալայում տեղակայված ռադիոլոկացիոն կայանի շահագործումը, քանի որ Ադրբեջանը դրա շահագործման թույլտվության դիմաց մեծ վճար էր սահմանել: Սա Ադրբեջանի տարածքում ռուսական միակ ռազմաբազան էր, այսինքն` Ռուսաստանը փաստացի զրկվեց Ադրբեջանում ռազմական ներկայությունից:
Քաղաքագետը չի կարծում, որ այս նոր համաձայնագրով նախատեսված լինի Հայաստանում ռադիոլոկացիոն կայան կառուցել, բայց փոխարենը կարդիականացվեն հայկական բանակի ռազմական օբյեկտները եւ սպառազինությունը:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, Պուտինի այս հայտարարությունը ընդամենը ցույց է տալիս հայ-ռուսական ռազմական համագործակցության սովորական դինամիկան: Նրա խոսքով, ներկայումս ՀՀ-ն Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրեր ունի տարբեր ոլորտներում, եւ սպասվող նոր համաձայնագիրը դրանցից մեկը կլինի:
Թե երբ կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիրը, դեռեւս անհայտ է: 2012-ի վերջին Հայաստան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, Հայաստան կայցելի 2013 թվականի սկզբին: Չի բացառվում, որ հենց այս հնարավոր այցի ընթացքում էլ ստորագրվի հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիրը: