Իտալիայի դատարանը մերժեց Բեռլուսկոնիի հայցը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնի, արխիվ

Իտալիայի դատարանը մերժել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հայցը:

Բեռլուսկոնին պահանջում էր մինչեւ փետրվարին անցկացվելիք ընտրությունները դադարեցնել իր դեմ դատական գործընթացը։

Իտալիայի նախկին վարչապետին կասկածում են դեռահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար գումար վճարելու մեջ:

Ակնկալվում է, որ դատավճիռը կընթերցվի նախքան ընտրությունները: