«Հրապարակ» օրաթերթը անընդունելի եւ ծիծաղելի է համարում նախագահի թեկնածուների ներկայիս կազմը. - «Մեր հիշողության մեջ էլի են եղել զավեշտալի ընտրություններ, երբ թեկնածուներից ոմանք ավելի շատ կրկեսի ծաղրածուների դերին էին սազական, քան ՀՀ նախագահի աթոռին, բայց այսպիսի իրավիճակ, որ ամաչես ու զզվես երկրիդ ամենակարեւոր պետական միջոցառումից ու նրա մասնակիցներից, թերեւս, երբեք չի եղել:
Եվ դրա մեղավորը միայն այն անձինք չեն, ովքեր որոշել են ծիծաղելի դառնալու գնով հայտնի դառնալ, էկրաններին երեւալ, սրան-նրան «կերցնել», էքստրավագանտ հայտարարություններ անել ու ինչ-ինչ անձնական հարցեր լուծել: Դրա մեղքն այն անձանց ու ինստիտուտների ուսերին է, որոնք տարիներ շարունակ հետեւողականորեն արժեզրկեցին ՀՀ նախագահի աթոռն ու ընտրական համակարգը: Այդ նշաձողն այնքան իջեցրին, որ տեղից ելնող խեղկատակ ու ավանտյուրիստ իրեն ՀՀ նախագահ պատկերացնի եւ կասկածելի ճանապարհով 8 միլիոն դրամ հայթայթելով՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի»:
«Հայոց Աշխարհ»-ն անդրադառնում է ընդդիմադիր էլեկտորատը միավորելու` ՀԱԿ-ի անդամ Պետրոս Մակեյանի նախաձեռնությանը. - ««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը տեսականորեն իրավիճակի փոփոխության հնարավորություն դեռեւս տեսնում է, եթե առաջադրված թեկնածուներից Հ.Բագրատյանը, Պ.Հայրիկյանը եւ Ր.Հովհաննիսյանը կարողանան իրավիճակը ճշգրիտ գնահատել եւ ընդդիմադիր ընտրազանգվածի համախմբման գործընթաց նախաձեռնել, եւ դա հնարավոր կլինի, եթե նրանք մեկ ծրագրով ու թիմով հանդես գան եւ քվեաթերթիկում մնա նրանցից մեկը: Պարզ է, որ նման զարգացումները ֆանտաստիկայի ոլորտից են: Ընտրություններին, կարելի է ասել, մի քանի շաբաթ է մնացել, եւ հիմա ցանկանում են «միասնական թեկնածուի» հա՞րց լուծել: Մակեյանը երեկ չթաքցրեց էլ, ասելով, որ եթե դա տեղի չունենա, ինքը պաշտպանելու է Բագրատյանի թեկնածությունը: Ամենայն հավանականությամբ Մակեյանի օրինակին կհետեւեն ՀԱԿ-ում մնացած եւս մի քանի ուժ կամ գործիչ: Դե, իսկ ընտրություններից հետո թերեւս ՀԱԿ-ը որպես կառույց վերջնականապես կկնքի մահկանացուն»:
Ընդդիմադիր համարվող թեկնածուների հավանական միավորմանն է անդրադառնում նաեւ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը, որում կարդում ենք. - «Եթե նախագահական ընտրություններից առաջ երեք շատից-քչից լուրջ թեկնածուներին` Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին ու Պարույր Հայրիկյանին հաջողվի միավորվել ու համաձայնության գալ, որ իրենցից երկուսը վերջին պահին պիտի դուրս գան ընտրապայքարից, հնարավոր է` փետրվարի 18-ին լուրջ պայքար ծավալվի: Բայց իրականում բոլորն էլ հասկանում են, որ գործնականում այս տարբերակի հավանականությունը զրո է. Պարույր Հայրիկյանն ինքն իրեն համարյա հայ ժողովրդի հիմնադիր է համարում եւ գտնում է, որ մյուսներն իր համեմատ ուղղակի կաթնակերներ են, Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իրեն համարում է համայն հայության միակ եւ անփոխարինելի թեկնածուն, Բագրատյանն էլ բոլոր հիմքերն ունի պնդելու, որ այս երեքից միայն ինքն է ի վիճակի գործնականում ղեկավարել պետական կառավարման համակարգը: Մի խոսքով` միավորվելու գործը հազիվ թե գլուխ գա: Այսինքն` ստացվում է, որ պայքարն իսկապես ընթանալու է երկրորդ տեղի համար»:
«Հայկական ժամանակ»-ն անդրադառնում է ատամնաբույժների երեկվա ցույցին` ի բողոք հարկային բեռի կտրուկ ավելացման. - «Առանց այդ էլ այդ ծառայություններն արդեն իսկ թանկ են այնքան, որ բնակչության մի ստվար հատվածը, եթե չասենք մեծամասնությունը, ատամնաբույժի ծառայություններից օգտվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մեկ-երկու ատամ «պլոմբելը» արժե մոտավորապես այնքան, որքան մեկ ամսվա ընթացքում վաստակում է հայաստանցի շարքային աղքատ քաղաքացին: Իսկ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ հայաստանցիների 35 տոկոսը աղքատ է: Բնակչության մի ստվար հատված էլ չի համարվում աղքատ, բայց ատամնաբույժին այցելելը նրանց համար լուրջ ծանրություն է ընտանեկան բյուջեի վրա: Ասվածը լրացուցիչ ապացուցման կարիք չունի: Դա հատկապես ակնհայտ է այն ժամանակ, երբ մեր փողոցներում հանդիպում ենք ժպտացող տարեց մարդկանց: Նրանց ժպիտներում մի տեսակ նոսրություն կա: Նշված հարկը գործածության մեջ մտնելու պարագայում մեր պետական բյուջեն շոշափելի գումարներ կստանա, բայց փոխարենը Հայաստանում ավելի կշատանան «քյաֆթառները»: Ստացվում է, որ մեր պետական բյուջեն ուղիղ համեմատական է հայաստանցի «քյաֆթառների» թվին»: