Մոսկվայում ոստիկանները տաջիկի են սպանել

Մոսկվայում ոստիկանների կողմից սպանվել է Տաջիկստանի քաղաքացի։

Ըստ ոստիկանների, այդ քաղաքացին` 25-ամյա Ջումախոն Ազիզովը, հրաժարվել է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ եւ դանակով սպառնացել է իրավապահներին, որոնք եւ ստիպված կրակ են բացել։

Ազիմովը որոշ ժամանակ անց մահացել է Օդինցովո շրջանի հիվանդանոցում։

Ռուսաստանում Տաջիկստանի դեսպանատունը հայտնել է, որ միջադեպի մասին տեղեկացել է ոչ թե Մոսկվայի իշխանություններից, այլ՝ լրատվամիջոցներից։