Շվեդիայում կայանալիք երգի մրցույթում Հայաստանը ներկայացնողի անունը դեռեւս հայտնի չէ:
Այս տարի Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլին»: Շվեդիայում կայանալիք երգի մրցույթում Հայաստանը ներկայացնողի անունը դեռեւս հայտնի չէ, մինչդեռ արդեն տարբեր երգիչներ հայտարարում են, որ պատրաստ են մասնակցել դրան:
Երեկ Հայաստանի մասնակցության մասին հոդված է հրապարակվել «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքէջում: «Հայաստանը նորից Սիրուշո՞ն կներկայացնի» վերնագրով հոդվածում հեղինակը գրում է, որ թեեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, բայց երկրի ներսում շատ է խոսվում, որ հենց Սիրուշոն է «Եվրատեսիլում» ներկայացնելու կովկասյան այս փոքրիկ երկիրը:
Երգչուհի Սիրուշոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, որ հոդվածի մասին տեղյակ է, նրա խոսքով առաջին անգամը չէ, որ խոսվում է իր՝ «Եվրատեսիլ» վերադառնալու մասին:
«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող մասնակիցներից մինչեւ այժմ ամենաբարձր դիրք հենց Սիրուշոն է զբաղեցրել։ Իր «Քելե-քելե» երգով նա 2008 թվականին գրավեց 4-րդ հորիզոնականը:
«Եվրատեսիլի» պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում անդրադարձ կա նաեւ Սիրուշոյի վերջին «ՊռեԳոմեշ» երգին, հեղինակը գրում է, որ այն կարճ ժամանակահատվածում հայտնի եւ սիրված հիթ է դարձել: Միայն առաջին օրը YouTube-ում «ՊռեԳոմեշ» երգի տեսահոլովակը 125 հազար դիտում ունեցավ, իսկ 3 շաբաթում այդ թիվը հասավ 560 հազարի: Հոդվածի հեղինակը գրում է, որ հնարավոր է հենց «ՊռեԳոմեշն» է «Քելե-Քելե»-ի շարունակությունը։ Երգչուհի Սիրուշոն ասաց, որ «ՊռեԳոմեշը» «Եվրատեսիլի» հետ կապ չունի: Երգչուհին նշեց, որ հետեւել է երկրպագուների արձագանքին հատկապես վերջին երկու օրերի ընթացքում, դա նրան մասնակցության մասին մտածելու առիթ է տվել:
«Թեեւ մասնակցության մասին որոշում այս պահին չկա, բայց երկրպագուների խոսքերը ստիպում են մտածել այդ մասին: Ամեն դեպքում երբեք չեմ մտածել «Եվրատեսիլ» վերադառնալու մասին», - նշեց Սիրուշոն։
«Եվրատեսիլի» պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում հեղինակը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նախորդ տարի երգչուհին հաստատել էր, որ հետաքրքրված է մրցույթին մասնակցությամբ, մինչդեռ Հայաստանը նախորդ տարի «Եվրատեսիլին» ընդհանրապես չմասնակցեց:
Նախորդ տարի բացի Սիրուշոյից «Եվրատեսիլին» մասնակցելու մասին խոսեցին նաեւ «Դորիանս» ռոք խմբի անդամները, նրանք անգամ մրցույթին մասնակցելու համար երգ ներկայացրեցին, ինչ վերաբերում է այս տարի խմբի Եվրատեսիլին մասնակցելուն, «Դորիանս»-ի մենակատար Գոռ Սուջյանը ասաց, որ դեռեւս նման որոշում չեն կայացրել: