Հայրիկյանը մտադիր է վերացնել նախագահի պաշտոնը
Your browser doesn’t support HTML5
Փետրվարի 18-ին անցկացվելիք նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը մտադիր է նախագահի աթոռը զբաղեցնել մեկ-երկու տարով։ Լրագրողների հետ հունվարի11-ին կայացած հանդիպման ժամանակ ԱԻՄ նախագահն ասաց՝ կգա, իր ծրագրած բարեփոխումները կանի, հրաժարական կտա։