Ստամբուլում հայ ուսուցիչ է սպանվել

Թուրքիա - Տեսարան Ստամբուլից

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հայ ուսուցիչ է սպանվել, տեղեկացնում է Haberturk պարբրականը։

Իլքեր Շահինը 40 տարեկան էր, 9 տարի դասավանդում էր Արամյան դպրոցում։

Օրեր շարունակ ուսուցչից որեւէ տեղեկություն չստացած գործընկերները որոշել են այցելել նրա տուն։ Դուռը փակ տեսնելով` նրանք կասկածել են եւ դիմել ոստիկանություն։ Ոստիկաններն էլ, մտնելով տուն, հայտնաբերել են տղամարդու դին՝ վիզը կտրված։ Նրանք ենթադրում են, որ Շահինը երկար ժամանակ պայքարել է մարդասպանի կամ մարդասպանների դեմ։

Հիշեցնենք, երկու շաբաթ առաջ Ստամբուլում տարեց հայուհի է սպանվել։ Մարդասպանը դարձյալ կտրել էր նրա պարանոցը։

Մեկ այլ հարձակում էր իրականացվել եւս մեկ տարեց հայուհու վրա։ Թեեւ վերջինիս կյանքը հաջողվել է փրկել, սակայն նա կորցրել է մի աչքը։