«Գուլարգեյթ» անվամբ սկանդալը կարող է մեծ վնաս է հասցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգին։
Չի բացառվում «վրացական» սցենարի կրկնություն
Անցյալ տարի Վրաստանի բանտում բռնությունների մասին սկանդալային տեսագրության հրապարակմանը հաջորդեց խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության պարտությունը։
Այս տարի Ադրբեջանում նախատեսված են նախագահական ընտրություններ, եւ հիմա վերլուծաբանները չեն բացառում, որ այդ երկրում էլ սկանդալային պատմությունը կարող է էական ազդեցություն գործել քաղաքական կացության վրա։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Արիֆե Կազիմովայի փոխանցմամբ` ադրբեջանական նոր սկանդալին բնորոշ են շեքսպիրյան ողբերգության եւ էժանագին հեռուստասերիալի տարրեր. առկա է վրեժխնդրություն, մեծ փողերի հանգամանք եւ նույնիսկ հավանական մարդասպանություն։
«Եթե վճարես` պառլամենտում տեղ կապահովեմ»
Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաեւը հրապարակել է մի տեսանյութ, որն արձանագրել է, թե ինչպես է ինքը 2005 թվականին, այսպես ասած, «առեւտուր» արել Գուլար Ահմադովայի հետ Միլի մեջլիսի տեղ գնելու համար։
Ահմադովա. - «Ես եմ փողը վերցնում, սա է իմ գինը, եթե վճարես` ես պառլամենտում տեղ կապահովեմ քեզ համար։ Էնպես որ որոշիր»։
Ադուլաեւ. - «Բայց դու ասացիր 500 հազար»։
Ահմադովա. - «Հիմա ես այս գինն եմ ասում»։
«Զոքանչը» եւ ամենազոր «Վարպետ Ռամիզը»
Տեսագրությունում պատկերված է Աբդուլաեւը` Ահմադովայի հետ զրուցելիս։ Ահմադովան «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունից Միլի մեջլիս ընտրված պատգամավոր է, համարվում է շատ ազդեցիկ անձնավորություն, հայտնի է «Զոքանչ» մականունով։
Նա բացատրում է Աբդուլաեւին, որ խորհրդարանում տեղ կերաշխավորի միայն եթե Աբդուլաեւը արդեն վճարած 500 հազար մանաթին ավելացնի եւս 500 հազար, ասել է թե` մանդատի գինը 1 միլիոն մանաթ է, ինչը հավասար է 1 միլիոն 270 հազար դոլարի։
Ահմադովան եւ նրա օգնականը` Սեւինջ Բաբաեւան, հավաստիացնում են Աբդուլաեւին, որ գումարի առաջին բաժինը` 500 հազար մանաթը, արդեն փոխանցվել է «Վարպետ Ռամիզին»։
Խոսքը պետության երկրորդ ամենահզոր այրի` նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար 74-ամյա Ռամիզ Մեհդիեւի մասին է, ով նաեւ ղեկավարում է... կոռուպցիայի դեմ պայքարի պետական հանձնաժողովը։
«Կյանքս վտանգված է, ընտանիքիս հալածում են»
Աբդուլաեւը տարիներ առաջ լքել է Ադրբեջանը եւ հիմա գտնվում է Ստրասբուրգում։ Նա ասում է, թե ուզում էր պատգամավոր դառնալ միայն մեկ նպատակով` «ազատել անարդար եղանակով կալանավորված եղբորը, ով այսօր, հավանաբար, այլեւս ողջ չէ»։
«Իրավաբանության պրոֆեսորները, իմ փաստաբանը ասում են, որ եթե ունենային իմ տրամադրության տակ եղած նյութերի 10 տոկոսը, առանց վարանելու կդիմեին դատարան», - ասել է Աբդուլաեւը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը եւ ավելացրել. - «Նրանք զարմանում են, որ ես հասել եմ Ֆրանսիա, բայց ես այլ ելք չունեի, իմ կյանքը վտանգված էր, Ադրբեջանում սկսել են ընտանիքիս հալածել»։
Բաբաեւայի կասկածելի մահը
Սկանդալային տեսագրությունում պատկերված «հերոսներից» «Զոքանչ» Ահմադովայի օգնական Բաբաեւան անցած տարվա դեկտեմբերի 26-ին մահացել է թուրքական հիվանդանոցներից մեկում, ըստ պաշտոնական լրատվության` սրտի հիվանդությունից։
Մինչդեռ, նրա որդին` Այխան Մամադովը, պնդում է, որ մորը թունավորել են առաջին տեսագրության թողարկման նախօրեին։ Նրա փոխանցմամբ, «Բաբաեւային Ահմադովայի հորդորով են տեղափոխել Ստամբուլի հիվանդանոց, որտեղ եւ, հավանաբար, «վերացրել է»։ Դա ծրագրել է Բաբաեւան` Մեհդիեւին հանգստացնելու համար»։
«Մեհդիեւը` ժլատ առնետ»
Բաբաեւան տեսագրությունում նախագահի աշխատակազմի ղեկավար Մեհդիեւին անվանել է «ժլատ առնետ, ով խաբել եւ չի տվել խոստացած 50 հազար դոլարի մաղարիչը»։
«Զոքանչ» Գուլար Ահմադովան հրաժարվել է զրուցել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ, ընդամենն ասելով, թե «հիմարություններ չի մեկնաբանում»։
«Գուլարգեյթի» տեսասկանդալն արդեն մեծ աղմուկ է հանել Ադրբեջանում։ Ահմադովային հեռացրել են «Ենի Ազերբայջան» կուսակցության շարքերից, եւ այս շաբաթ նա հայտնվել է տնային կալանքի պայմաններում։
Սակայն հայտնի չէ` արդյոք սկանդալից կտուժի՞ նախագահի աշխատակազմի ղեկավար «Վարպետ Ռամիզ» Մեհդիեւը, ով, ինչպես վերլուծաբաններն են նշում, եղել է Հեյդար Ալիեւի մտերիմ դաշնակիցը եւ 2003 թվականին մեծ դեր է կատարել ավագ Ալիեւից իշխանությունը կրտսերին փոխանցելու հարցում։
Աբդուլաեւն էլ հրեշտակ չէ
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը նշում է, որ «Աբդուլաեւին բնավ չի կարելի անմեղ զոհ համարել, նրա անունն էլ է առնչվում միլիոնների հասնող կոռուպցիոն գործարքների»։
Աբդուլաեւը պնդում է, որ ցանկանում է «պատռել Մեհդիեւի դիմակը» եւ կշարունակի նոր տեսագրություններ հրապարակել։
Վերլուծաբանների կարծիքով, նույնիսկ եթե ասպարեզից հեռացվի Մեհդիեւը, միեւնույն է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքերը չեն թուլանա, քանի որ այդ երկրում չկա եւ դեռ տարիներ շարունակ չի լինի հզոր ընդդիմություն։