Վանաձորի ավտոկայանն այսօր ուղեւորափոխադրումներ չի իրականացնում:
Ավտոկայանի տնօրեն Սահակ Ռուբենյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ճանապարհները փակ լինելու պատճառով դադարեցվել են ոչ միայն Վանաձոր - Երեւան, այլեւ ներմարզային երթուղիները:
«Այսօր առավոտվանից բոլոր մայրուղիները փակ են, դժվարանցանելի է միայն Վանաձոր - Գյումրի ճանապարհը: Երբ տեղումները դադարեն, կստանանք լրատվություն, որ ճանապարհները բաց են, մեքենաները կաշխատեն», - ասաց նա:
Ավտոկայանում սպասող ուղեւորներից շատերը աշխատում կամ սովորում են Երեւանում:
Թեեւ մարդատար տաքսի ավտոմեքենաները մեկնում են Երեւան, բայց վարորդները, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երեւանի բժշկական համալսարանի մի ուսանող, կրկնապատկել են ուղեվարձը, ինչը հատկապես ուսանողների համար մատչելի չէ:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. - «Այն ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին առատ ձյան պատճառով, թող չանհանգստանան: Հարկ եղած դեպքում նախարարությունը կմիջնորդի բուհերում ծագած խնդիրները լուծելու համար»: