ԿԸՀ-ն կքննարկի 8 թեկնածուների հարցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր նիստ է հրավիրելու՝ քննարկելու Հայաստանի նախագահի այն 8 թեկնածուների հարցը, ովքեր սահմանված ժամկետում չէին ներկայացրել առաջադրվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը եւ ստացել էին լրացուցիչ 48 ժամ։

Առաջադրված մյուս 7 թեկնածուները ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը։