Բելֆաստում բախումները շարունակվում են

Ազգայնականների եւ ոստիկանության միջեւ ընդհարում Բելֆաստում, արխիվ

Արդեն չորրորդ օրն է Բելֆաստում չեն դադարում բախումները ազգայնականների եւ Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության կազմում թողնելու կողմնակիցների միջեւ: Նախօրեին ոստիկանությունը, որ փորձում էր դիմագրավել երկու խմբերին էլ, 70 մարդ է ձերբակալել:

Անկարգությունների պատճառ է հանդիսացել Բելֆաստի քաղաքային խորհրդի որոշումը՝ արգելել քաղաքապետարանի շենքի վրա ոչ տոնական օրերին բարձրացնել Մեծ Բրիտանիայի պետական դրոշը: