Միջազգային «Ամնեսթի» իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հատուկ հայտարարություն է տարածել Ստամբուլի հայկական թաղամասում արձանագրված դաժան սպանության վերաբերյալ, որի զոհ է դարձել հայ համայնքի տարեց ներկայացուցիչներից մեկը` 85-ամյա Մարիցա Քյուչուքը:
«Տարեմուտի այս օրերին, երբ հայերը տոնում են Սուրբ Ծնունդը, Ստամբուլի համայնքի գլխին մութ ամպեր են կուտակվում», ֊փաստում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունն ու մանրամասնում, - «դեկտեմբերի 28-ին այստեղ կրկին հայ կին է սպանվել, եւ սա հայերի նկատմամբ արձանագրված արդեն երկրորդ բռնությունն է` վերջին մեկ ամսվա մեջ»:
Տարեվերջին տեղի ունեցած սպանությունը աչքի է ընկել առանձնակի դաժանությամբ. տարեց կնոջը, ըստ թուրքական մամուլի, մահվանից առաջ ծեծել են, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել, ապա` գլխատել: Դին հայտնաբերել է որդին` Զատիկը. - «Երբ տուն մտա` մութ էր, մայրս գետնին էր, կարծեցի` ընկել է, սակայն հետո միայն տեսա, որ ողջ մարմինը արյան մեջ է. մերկ էր եւ կրծքին խաչաձեւ նշան կար», - պատմել է նա «Ակոսին»:
Թուրքիայում լույս տեսնող հայկական պարբերականը հաղորդում է, որ դեկտեմբերի առաջին կեսին էլ մեկ այլ տարեց կին էր բռնության ենթարկվել, հայուհուն նախ թալանել էին, ապա` սպանել:
Անդրադառնալով մտահոգիչ այս զարգացումներին` հեղինակավոր «Ամնեսթի ինթերնեյշընլը» հիշեցնում է, որ անցած տարի էլ Ստամբուլում տաքսու վարորդներից մեկն էր հարձակվել իր ուղեւորի վրա , երբ լսել էր, որ նա հայերեն է խոսում:
«Փաստեր կան, որոնք թույլ են տալիս ենթադրել, թե ապրիլի 24-ին իր ծառայակցի կողմից բանակում սպանված Սեւակ Բալըկչին եւս զոհ է գնացել կրոնական կամ ազգային անհանդուրժողականության», - պնդում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը եւ կոչ անում Թուրքիայի իշխանություններին ամեն ինչ անել` այս հանցագործությունները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար:
«Թուրքիայի իշխանությունները պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն` արմատախիլ անելու անհանդուրժողականությունն ու ռազմատենչ ազգայնականությունը, որոնք եւ ծնում են այս բիրտ ատելությունը», - հայտարել է Միացյալ Նահանգներում գործող իրավապաշտպան կազմակերպությունը: