Ալիեւը՝ «Տարվա մարդ» կոռումպացվածության առումով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջին գործիչն է, ով «Կազմակերպված հանցավորության եւ կոռումպացվածության առումով տարվա մարդ» կոչմանն է արժանացել Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի կողմից (Organized Crime and Corruption Reporting Project - OCCRP)։

Նախագիծը իր կայքէջում փոխանցում է, որ «Տարվա մարդ» կոչումը շնորհում է իր գործունեության տարածաշրջանի այն գործչին, որը առավել աչքի է ընկել հանցավորության եւ կոռուպցիայի վերաբերյալ 2012 թվականի հաղորդումներում։ Ալիեւը ընտրվել է այս տարի արված նոր բացահայտումների շնորհիվ, որոնք առնչվում են նրա ընտանիքի խոշոր, հաճախ՝ կառավարության օգնությամբ ձեռք բերված մասնաբաժիններին շահութաբեր բիզնեսներում, այդ թվում՝ հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության եւ շինարարության բնագավառներում։


Մանրամասները տե՛ս այստեղ։