Կառավարությունը այսօր վերանայեց ավելի քան երկու ամիս առաջ կայացրած իր որոշումը եւ որոշում կայացրեց արտգործնախարարության շենքը վաճառել ոչ թե «ուղղակի վաճառքի ձեւով», այլ աճուրդով:
Հոկտեմբերի 4-ի նիստում գործադիրը որոշում էր կայացրել «ուղղակի վաճառքի ձեւով» օտարել Կառավարության թիվ երկրորդ մասնաշենքը, ուր ներկայումս գործում են երեք նախարարություններ` Արտգործնախարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը ու Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:
Ավելի քան 14 հազար քառակուսի մետր կազմող անշարժ գույքը և հարակից հողամասը գործադիրը որոշեց 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ուղղակի վաճառել «Տանգո» ընկերությանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատկանում է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին:
Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրի հոկտեմբերի 4-ի այդ որոշումը վարչապետ Տիգրան Սարգսյանը այդպես էլ չի ստորագրել: Հետեւաբար, այն որեւէ ուժ չունի, եւ կառավարությունն էլ իր այսօրվա նիստում կայացրեց, փաստորեն, նոր որոշում, ըստ որի շենքը պետք է վաճառվի աճուրդով:
Գործադիրի այսօրվա նիստից հետո Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով նիստում ներկայացնում էր հարցը, լրագրողների հետ հանդիպմանը այսպես պարզաբանեց կառավարման նոր որոշումը․ - «Քանի որ կա հասարակական նման ձեւավորված վերաբերմունք, որ լինի ավելի թափանցիկ, որոշել ենք փորձենք աճուրդային եղանակով վաճառել։ Եթե կլինեն ավելի բարձր գին տվողներ (ես բազմիցս հայտարարել եմ, որ շենքը գնահատվել է շուկայական գնով), շուկայական գնով գնահատված գույքը ընդամենը փորձելու ենք օտարել աճուրդով։ Այս պահին «Տանգո» ընկերության հետ, որը հայտնի գնորդ է մեզ համար, կնքելու ենք նախնական պայմանագիր այն պայմանով, որ եթե աճուրդի ընթացքում ձեւավորվի ավելի բարձր գին տվող գնորդ, պիտի օտարենք նրան, եթե ոչ, ապա մենք մեր բանակցությունները «Տանգո» ընկերության հետ կշարունակենք»։
Լրագրողներից մեկը հարցրեց` եթե Կառավարության որոշման փոփոխության պատճառն էր հասարակության դժգոհությունը, ապա ինչու՞ գործադիրը որոշում չկայացրեց ընդհանրապես հրաժարվել շենքի վաճառքի գաղափարից, քանի որ ավելի շատ դժգոհություններ հնչում են շենքի վաճառքի, քան վաճառքի ձեւի կապակցությամբ:
«Ես չեմ կարծում, որ հասարակությունը դժգոհ է, որ ԱԳՆ-ը վաճառվի։ Նմանատիպ խնդիր չի բարձրացվել, բարձրացվել է, որ լինի ավելի թափանցիկ», - պատասխանեց Արման Սահակյանը։
«Տանգո» ընկերությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին, որ իրենք չեն հրաժարվում ԱԳՆ շենքը գնելուց:
Վերանորոգումից հետո «Տանգոն» ԱԳՆ շենքը վերածելու է հինգաստղանի հյուրանոցի: Բացի այդ, ՙՏանգոն՚ պարտավորվում է պահպանել շենքի պատմամշակութային ու արտաքին տեսքը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին: Նրան է պատկանում նաեւ «Կոնվերսբանկ»-ը ու «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը շահագործում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը: Էռնեկյանը Հայաստանում խոշոր նախագծեր է իրականացնում նաեւ գյուղատնտեսության ոլորտում: