ՀԱԿ-ը քաղխորհրդի նիստ է անցկացրել

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը այսօր քաղխորհրդի նիստ է անցկացրել Կոնգրեսի անդամ կուսակցությունների մասնակցությամբ, եւ որոշում է կայացրել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսը իր որոշումը կհրապարակի վաղը։


Իրինա Հովհաննիսյան