Ռուսաստանի խորհրդարանը այսօր հավանություն է տվել Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրումներն արգելող օրինագծին։
Օրինագիծն առաջ էր քաշվել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ընդունել էր այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» մասին օրենքը՝ մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրվող ռուսաստանցի պաշտոնյաների մուտքը ԱՄՆ սահմանափակելու վերաբերյալ։
Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ամերիկյան որդեգրումների արգելքը «էմոցիոնալ, բայց համարժեք պատասխան է»։
«Մագնիտսկու ցուցակում» ընդգրկված են հիմնականում ուժային կառույցների ու դատական համակարգի ներկայացուցիչներ, ովքեր, իրավապաշտպանների պնդմամբ, առնչություն ունեն ռուսաստանցի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան գործին, ինչպես նաեւ Ռուսաստանում առհասարակ մարդու իրավունքների խախտումներին: Պատժամիջոցները նախատեսում են արգելել նրանց մուտքը ԱՄՆ, ինչպես նաեւ սառեցնել նրանց հաշվեհամարները ամերիկյան բանկերում