Օբաման ԱՄՆ-Ռուսաստան առեւտրին առնչվող փաստաթուղթ է ստորագրել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հռչակագիր է ստորագրել Ռուսաստանին «մշտական նորմալ առեւտրային հարաբերություններ» շնորհելու մասին՝ հիմք ընդունելով ԱՄՆ Կոնգրեսի որոշումը Սառը պատերազմի տարիներից գործող առեւտրային պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին։