2012 թվականը ամենամահաբերն է եղել լրագրողների համար, փաստում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: Այն տարեկան զեկույց է հրատարակում սկսած 1995 թվականից, եւ այս տարվա տխուր վիճակագրությունը փաստում է, որ մինչ այս ոչ մի տարի այսքան լրագրողներ չեն զոհվել:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության` այս տարի զոհվել է ընդհանուր առմամբ մեդիա ոլորտի 135 աշխատակից, որոնցից 88-ը` լրագրող, եւ 47 բլոգեր: Լրագրողների համար ամենավտանգավոր երկրները այս տարի Սիրիան, Պակիստանը, Սոմալին, Մեքսիկան եւ Բրազիլիան են եղել:
Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ազատ խոսքի համար իրենց կյանքը զոհած լրագրողների թիվը 22-ով է աճել, իսկ բլոգերներինը՝ 42-ով: Զոհված 47 բլոգերներից 44-ը սպանվել են Սիրիայում:
Զոհված լրագրողների թվի նման կտրուկ աճը պայմանավորված է առաջին հերթին սիրիական հակամարտությամբ, Պակիստանում թալիբների հարձակումներով եւ Սոմալիում քաղաքացիական պատերազմով:
Զեկույցը նշում է, որ շատ լրագրողներ զոհվել են պատերազմական գոտում հաղորդումներ պատրաստելիս, մյուսները դարձել են իսլամ ծայրահեղականների, հանցավոր խմբավորումների զոհը, կամ սպանվել են բարձրաստիճան պաշտոնյաների պատվերով:
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է նաեւ, որ այս տարի ավելի քիչ թվով լրագրողներ են ձերբակալվել եւ առեւանգվել: Եթե նախորդ տարի ձերբակալվել էր 1044 լրագրող, ապա այս տարի` 879: Առեւանգված լրագրողների թիվը նվազել է ավելի քան կրկնակի, անցյալ տարվա 71-ի փոխարեն 38 լրագրողներ են առեւանգվել;
Ներկայումս ողջ աշխարհում կալանավորված են 193 լրագրող եւ 130 բլոգեր, նրանց մեծ մասը՝ Թուրքիայում եւ Չինաստանում:
Թուրքիան աշխարհի ամենամեծ բանտն է լրագրողների համար, ասված է զեկույցում: Այստեղ կալանավորված է 42 լրագրող եւ 4 բլոգեր: Կազմակերպությունը հարկ է համարում նշել, որ իրականում ներկայումս 72 լրագրող է թուրքական բանտերում պահվում, սակայն զեկույցի հեղինակները դեռեւս միայն 42 -ի դեպքում են պարզել, որ բանտարկությունը կապված է նրանց լրագրողական գործունեության հետ, մյուս դեպքերը դեռ հետազոտվում են:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Կրիստոֆ Դելոիրը զեկույցում նշել է, որ մարդու իրավունքների, եւ առաջին հերթին խոսքի ու տեղեկատվության ազատության իրավունքի խախտումների պատասխանատուների անպատժելությունն է, որ քաջալերում է այս բռնությունների շարունակականությունը: