Եվրախորհրդարանը նեոնե սրտով նշում է Վացլավ Հավելի մահվան տարելիցը

Բյրուսելում Եվրախորհրդարանի շենքի ճակատին հսկայական նեոնային սիրտ է տեղադրվել՝ ի նշան Վացլավ Հավելի մահվան առաջին տարելիցի։

Նեոնային սիրտը նախ տեղադրված է եղել Պրագայի ամրոցում: Այն պատրաստելու համար ներշնչանք է ծառայել Չեխիայի նախկին նախագահի սովորույթը՝ նա իր ստորագրության կողքին փոքրիկ սիրտ էր նկարում։

Գրող, գրաքննադատ, դրամատուրգ Վացլավ Հավելը Չեխոսլովակիայի վերջին եւ Չեխիայի առաջին նախագահն էր։