Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սիրիահայերին է մեղավոր համարում, որ չօգտագործված տոմսերի գումարները ընկերությունը դեռեւս հետ չի վերադարձրել նրանց:
«Արմավիան» արդեն երեք ամիս է Երեւան-Հալեպ-Երեւան ուղղությամբ չվերթ չի իրականացնում: Պատճառը, ինչպես, հայտարարել է ընկերությունը, սիրիահայերն են, ովքեր դեռեւս սեպտեմբերին հրաժարվեցին Երեւանից վերադառնալ Հալեպ:
Սակայն ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Հայաստանում բազմաթիվ սիրիահայեր նախօրոք տոմսեր էին գնել, եւ նրանցից շատերը դեռ սպասում են, որ «Արմավիան» կվերադարձնի իրենց գումարները:
«Արմավիա» ավիաընկերությունը, որին պարտքերի պատճառով ժամանակ առ ժամանակ չի սպասարկում «Զվարթնոց» օդանավակայանը, ավելի վաղ հայտարարել էր, թե կփոխհատուցի չօգտագործված տոմսերի գումարը: Սեպտեմբեր ամսվա համար վաճառված տոմսերի գումարները ազգային փոխադրողն արդեն վերադարձրել է, բայց հոկտեմբերի համար դեռ պարտքեր ունի: 200 ուղեւորի տոմսի գումար արդեն վերադարձվել է, բայց մինչ օրս 48 սիրիահայ սպասում է իր գումարին:
«Արմավիայի» մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ մինչեւ տարեվերջ գումարները կվերադարձնեն: Իսկ ձգձգման համար նա մեղադրեց սիրիահայերին:
«Իրենց ասված էր, որ երեքից-հինգ հոգի պիտի գաք՝ ամեն օր ստանաք։ Բայց իրենք խախտել էին այդ գրաֆիկը, եւ գալիս էին կամ 10-15 հոգի, կամ 1 հոգի, եւ դրա համար այդ գրաֆիկը խախտվել է», - մանրամասնեց «Արմավիայի» խոսնակը։
Հալեպահայ Աբրահամ Վազիրյանն ընտանիքով Հայաստան է եկել օգոստոսին: 5 հոգանոց ընտանիքը Հայաստանում ավելի քան մեկ ամիս մնալուց հետո Սիրիա չկարողացավ վերադառնալ նաեւ «Արմավիայի» չվերթների դադարեցման պատճառով: Մոտ մեկ ամիս առաջ այցելելով «Արմավիայի» գրասենյակ՝ գրանցվել են ու սպասում են իրենց գումարներին՝ որը կազմում է մոտ 1000 դոլար: Նա ասում է, որ Հայաստանում անգործ են ու այդ գումարի կարիքն իսկապես զգացվում է: Աբրահամը տարակուսում է «Արմավիայի» գործելակերպից․ - «Մեր իրավունքն է, ինչո՞ւ պիտի չտան։ Մենք Սիրիա գնում ենք, տալիս ենք տոմսերը, նույն վայրկյանին մեզ փող են տալիս։ Այստեղ մինչեւ հիմա երեք ամիս է՝ փողը չեն տալիս»։
Դեպի Հալեպ այժմ չվերթներ է իրականացնում միայն Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիաուղիները»: «Արմավիան» առայժմ չի քննարկում չվերթների վերականգնման հարցը, թեեւ Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով շատ հալեպահայեր են գալիս Հայաստան, ոմանք նույնիսկ ընտրում են ցամաքային ճանապարհը՝ փախչելով ռմբակոծություններից ու սովից: