AI-ը պահանջում է ազատ արձակել ուկրաինացի լրագրողուհուն

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել Սիրիայում առեւանգված ուկրաինացի լրագրողուհի Անհար Կոչնեվային:

Կազմակերպությունը Սիրիայի ընդդիմադիր կոալիցիային կոչ է արել արագ գործել եւ անել ամեն ինչ` ապահովելու լրագրողուհու անվտանգ ազատ արձակումը, ով գտնվում է «Ազատ սիրիական բանակ» անվանումը կրող զինված խմբավորման զինյալների մոտ: