Հանրապետական կուսակցության շաբաթ օրը կայանալիք համագումարի օրակարգում ընդգրկված է ընդամենը մեկ հարց. առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուի առաջադրումը
Համագումարը պետք է որոշում կայացնի գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին:
Նախագահը կներկայացնի իր ծրագրային ելույթը, որին հաջորդող ելույթներից հետո համագումարը կընդունի իր որոշումը: Ինչպես տեղեկացանք ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից, համագումարին հրավիրված են 60-ից ավելի կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդարանական ուժերից այս պահին հրավիրված են միայն կոալիցիոն «Օրինաց երկիրը» եւ ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցությունը:
ՕԵԿ-ից եւ ՀՅԴ բյուրոյից տեղեկացանք, որ ներկա են լինելու ՀՀԿ համագումարին:
Հանրապետականի նախկին կոալիցիոն գործընկեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որի գլխավորած ուժը երեկ վերջնականապես հրաժարվեց առաջիկա ընտրություններին մասնակցությունից, իշխող կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել: Այս մասին տեղեկացանք Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից: Հանրապետականից էլ հաստատեցին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հրավեր չեն ուղարկել, բայց իշխող կուսակցությունն առայժմ չի հստակեցնում՝ Ծառուկյանին հրավիրելու են, թե ոչ, եւ եթե ոչ՝ ինչո՞ւ։
«Բարգավաճ Հայաստան»-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում առանձնապես մեծ կարեւորություն չի տալիս այդ հարցին։
«Իսկ ո՞ւմ է թվում, թե ԲՀԿ ն պատռում է իրեն այս կամ այն համագումարին ներկայացուցիչ ուղարկելու համար: «Բարգավաճ Հայաստանը» մտածելու շատ ավելի կարեւոր առարկաներ ունի», - նշեց Ուրիխանյանը։
Հիշեցմանը, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին հրավիրել էր իր համագումարին, Ուրիխանյանը հակադարձեց՝ «եւ ի՞նչ»:
«Նեղանալ եզրույթը տեղին չէ քաղաքական գործընթացների վերաբերյալ», - հավելեց խոսնակը:
Խորհրդարանական Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» նույնպես առայժմ չեն հրավիրվել։
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցության դեկտեմբերի 22-ին կայանալիք համագումարին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրավիրվելու է. հրավիրվելու են խորհրդարանի ոչ իշխանական բոլոր կուսակցությունները։ Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը. ՀՀԿ-ին չեն հրավիրելու։
«Մենք Հանրապետականին գործընկեր կուսակցություն չենք համարում։ Մեր ծրագիրն է Հանրապետական կուսակցությանը իշխանությունից հեռացնելը իրենց ղեկավարի հետ միասին: Բնականաբար իրենք այնտեղ անելիք չունեն», - ասաց Մանուկյանը:
Դեռեւս հստակ չէ՝ ընդդիմադիր Կոնգրեսը մինչ այդ համագումարը կհայտարարի՞ նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի մասին, թե՝ ոչ: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելու է համագումարին։
«Մեր բոլոր համագումարներին ՀՀՇ անդամ՝ ՀՀՇ կարեւոր եւ ակտիվ անդամ Լեւոն Տեր Պետրոսյանը մասնակցել է: Շատ հաճախ ելույթ է ունեցել, եղել են նաեւ համագումարներ, որ ելույթ չի ունեցել: Հուսամ, մենք կդիմենք նաեւ, որ առաջին նախագահը ելույթով հանդես գա մեր համագումարին», - նշեց Մանուկյանը։
Արձագանքելով ՀՀՇ համագումարում Տեր-Պետրոսյանի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորության վերաբերյալ հարցին, ՀՀՇ վարչության նախագահը պատասխանեց․ - «Մենք ամենեւին կամակորություն չենք անում, երբ ասում ենք, որ քննարկումների փուլ է եւ առաջիկայում կհստակեցվի: Տեր-Պետրոսյանը մեր շարժման առաջնորդն է, բայց նաեւ քաղաքացի է, անձ է, եւ բնականաբար մենք հաշվի ենք առնում նաեւ այդ մարդու ցանկություններն ու մոտեցումները: Միայն մեր ցանկությունները բավարար չեն»:
Հայոց համազգային շարժման համագումարին կնախորդի Կոնգրեսից հեռացած «Հանրապետություն» կուսակցության համագումարը. դեկտեմբերի 21-ին կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կհայտարարի՝ առաջադրվում է, թե ոչ, ինչպես այսօր տեղեկացրեց կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը․ - «Վերջին հաշվով ինքը պիտի որոշի: Որոշակի հանդիպումներ, զրույցներ է անցկացնում, դրանց հիման վրա վերջնական կասի»:
Թեկնածու չունենալու դեպքում, ըստ Սուրեն Աբրահամյանի, «Հանրապետությունը» թեկնածուներից մեկին կսատարի. Լեւոն Տեր-Պետրոսյանին կսատարեն, եթե նա ռեժիմը կազմաքանդելու նույն վճռականությամբ մտնի ընտրապայքարի մեջ, ինչպես նախորդ ընտրություններում եղավ:
Ինչ վերաբերում է մյուս ուժերին, առայժմ հստակ է, որ դեկտեմբերի 22-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է հայտարարելու իր առաջադրման մասին: