Մոսկվան չի բացառում սիրիական ընդդիմության հաղթանակը

Պաշտոնական Մոսկվան առաջին անգամ ընդունել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը կարող է տապալվել:

«Մենք չենք կարող բացառել, որ Սիրիայի ընդդիմությունը կարող է հաղթանակի հասնել: Անհրաժեշտ է խոհեմություն ցուցաբերել, նայել իրականության աչքերին: Սիրիայի ռեժիմը եւ իշխանությունը ավելի ու ավելի են կորցնում իրենց վերահսկողությունը երկրի վրա», - այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

Նախօրեին սիրիական ընդդիմության միացյալ կոալիցիան ճանաչվել էր 130 երկիր ընդգրկող Սիրիայի բարեկամների խմբի կողմից:

Հրաչ Մելքումյան