Հահաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին: Այդ մասին Սողոմոնյանն ասել է այսօր «Մեդիամաքս»-ի հետ հարցազրույցում:
«Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին: Ավելին, մի քանի անգամ նա հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին: Սակայն Ռոբերտ Քոչարյանն անպայման կտա իր գնահատականները ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ արդեն մոտ ապագայում. նա ծրագրել էր արձագանքել առաջարկներից մեկին եւ փոքր հարցազրույց տալ», - ասել է Սողոմոնյանը:
Նա նաեւ հերքել է Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպման մասին լուրերը:
«Ռոբերտ Քոչարյանն իրոք Մոսկվայում է, սակայն միայն ԱՖԿ Սիստեմայի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Պուտինի հետ հանդիպում ծրագրված չէ», - ասել է նա: