Ծառուկյանը չի առաջադրվի, ԲՀԿ-ն որեւէ թեկնածուի չի սատարի

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձեւաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում:

Ըստ ԲՀԿ լրատվական ծառայության` բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության եւ աջակցության համար: Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

1. Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու:

2. Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին: