Ցուցադրվելիք կոթողներն արդեն Երեւանում են:
Կառավարության որոշմամբ 2013-ի սկզբին Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրության են ներկայացվելու երկրի տարբեր մարզերից բերված շուրջ 40 պատմամշակութային կոթողներ: Դրանք արդեն Երեւանում են:
Նախատեսվում է, որ կոթողները Երեւանում մնալու են չորս տարի, որից հետո հետ են տարվելու:
Այս նախաձեռնության դեմ ի սկզբանե բողոքի ձայն էին բարձրացրել մի շարք հասարակական կազմակերպություններ` մտահոգություն հնչեցնելով Երեւան բերված հուշարձանների ճակատագրի կապակցությամբ եւ բարձրացնելով բազմաթիվ հարցեր. արդյո՞ք կվերադարձվեն, արդյո՞ք չեն կորչի, չեն անհետանա, ո՞րն է դրանց տեղափոխման իրական նպատակը:
Արձագանքելով այդ մտահոգություններին` Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը շեշտել է, որ նպատակը ոչ միայն մայրաքաղաքում այդ հուշարձանները ներկայացնելն է, այլեւ դրանք վերականգնելն ու ոչնչացումից փրկելը:
Այսօր հրավիրված ասուլիսը, որի բանախոսներից էին Անելկա Գրիգորյանը եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ցույց տվեց, սակայն, որ կողմերն իրենց դիրքորոշումները չեն փոխել, եւ կրքերն այս հարցի շուրջ դեռ հանդարտվել:
«Բնատաճար» հասարակական կազմակերպության նախագահ Ապրես Զոհրաբյանը, օրինակ, հարցրեց, թե ինչու նախապես որոշված 161 հուշարձանի փոխարեն Երեւան են տեղափոխվել ընդամենը 4 տասնյակը, եւ ենթադրեց, թե դա խոսում է «գիտականության պակասի» մասին:
«Հիմա դու պատմության թանգարանը դարձնում ես թիրախ ու պետությանը, որ ստանձնեց այդ նախաձեռնությունը, դարձնում ես մեղավոր», - վրդովված արձագանքեց Ալենկա Գրիգորյանը: - «Երբ մարդկանց մեղադրում եք գիտականության պակասի մեջ, մի հատ դեպի ձեր ներսը նայեք: Միշտ հեշտ է դեմագոգիա անելը»:
«Պատմամշակութային հուշարձանների պահպանություն» հասարակական նախաձեռնության ակտիվիստ Ռուբեն Բաղդիշյանը հետաքրքրվեց. - «Վստահագիր կա՞, որ 2-3 տարի հետո նախարար չի փոխվելու, ու նոր նախարարի քմահաճույքի դեպքում, կառավարություն չեն դիմելու, որ ծրագիրը հետաձգվի 5 տարով»:
Անելկա Գրիգորյանը արձագանքեց. - «Ես խոսում եմ իմ անունից, իմ պարտականությունից»: