Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երշիկեղեն արտադրող 21 տնտեսվարողների մոտ խախտումներ է արձանագրել, սակայն առանց լաբորատոր փորձաքննության:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` խախտումները հայտնաբերվել են ուսումնասիրելով ընկերությունների փաստաթղթերի շրջանառությունը եւ խանութներում դիտայցեր կատարելով:
«Տնտեսվարողների հիմնական մասը մսի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացրել` նշելով, որ միսը ձեռք են բերում շուկայից 700-800 դրամի սահմաններում», - ասաց Շաբոյանը:
Նրա խոսքով` շուկայում այդ գնով իրացվում է միայն գոմեշի միսը, ոչ թե խոզինը կամ տավարինը, ինչպես նշվում է երշիկեղենի պիտակի վրա:
Որոշ ընկերությունների երշիկների մեջ օգտագործվել է ալյուր, օսլա, սոյա եւ այլ բաղադրիչներ:
Հանձնաժողովի նախագահի խոսքով` արտադրողներին ներկայացվող հիմնական մեղադրանքն այն է, որ երշիկի պիտակի վրա դրա պարունակության մասին ճշգրիտ եւ ամբողջական տեղեկատվություն ներկայացված չէ սպառողներին, որ «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտում է, քանի որ տրամադրված ոչ լիարժեք տեղեկատվությունը կարող է մոլորեցնել սպառողին:
ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ Արտյոմ Հովհաննիսյանը նշեց, որ տնտեսվարողները որպես բացատրություն նշել են օրենքի չիմացությունը եւ տպագրական խնդիրները:
Ընկերություններից մեկից, որը հունվարից այլեւս չի գործելու, քանի որ իրենց խոսքով «մեծերը կուլ են տալիս փոքրերին», փոխանցեցին, որ համաձայն են, որ խախտում տեղի է ունեցել: Պատճառը հենց այն էր, որ չէին փոխել տպագրական սարքը, որը արտադրանքի վրա տպում է երշիկի բաղադրությունը՝ սարքի թանկ լինելու պատճառով: Տուգանվել են մոտ 260 հազար դրամով:
Տուգանված «Մարիլա» ընկերությունից նշեցին, որ «ասենք երշիկի վրա գրված է եղել, որ այն պարունակում է «համեմունքներ», սակայն մասնավորեցված չի եղել՝ թե ինչպիսի»: Տուգանքի չափը մոտ 800 հազար դրամ է կազմելու:
«Կարինե եւ Նարինե» ընկերության հաշվապահը եւս նշեց, որ իրենց արտադրության պիտակի վրայի գրվածը չի համապատասխանել բաղադրությանը, տուգանվելու են 140 հազար դրամով:
Բոլոր 21 ընկերությունները տուգանվել են ըստ օրենքի` իրենց նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Մեր հարցին, թե արդյոք համաձա՞յն են իրենց վերագրվող մեղադրանքներին, մոտ 10 ընկերությունների ներկայացուցիչներ փոխանցեցին, որ տնօրենը տեղում չէ, եւ որեւէ մեկը չի կարող պատասխանել մեր հարցերին:
Տուգանվել են «Մուշ», «Ա. Բիլյան», «Ար Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ», «Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր եւ որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ պրոդուկտ», «Ա. Շիրվանյան եւ ընկերներ», «Արտյոմ եւ Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե եւ Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիգրան Ղազարյան», «Գայանե Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» արտադրողները:
Նշենք, որ «Մարիլա», «Երեմկա», «Էրեբունի աստղ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ», «Ա. Բիլյան», «Մուշ» ընկերությունները մեկ տարի առաջ տուգանվել էին այն բանի համար, որ փաթեթավորման վրա բացակայում էին արտադրության տարեթիվը, ամիսը եւ օրը: