Շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունում։