«Ինչպես եւ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, մենք եւս ափսոսում ենք, որ չնայած Դովիլի՝ 2011թ. մայիսի հայտարարության մեջ հնչած կոչին` հունիսին Կազանում կայացած գագաթաժողովում չհաջողվեց առաջընթաց արձանագրել: Դա չհաջողվեց անել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով», - դեկտեմբերի 7-ին Դուբլինում ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ հանդիպմանը հնչեցրած իր ելույթում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանի արտգործնախարարը իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանում «հայերի դեմ ատելության» քաղաքականությանը՝ մատնանշելով Ադրբեջանի կառավարության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման ու հերոսացման փաստը։
«Ադրբեջանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար՝ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ուժ գործադրելու իր մշտական սպառնալիքներով, որոնք զուգորդվում են այդ երկրի ղեկավարության ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով` մերժելով երեք համանախագահ երկրների առաջարկները` զինադադարի ռեժիմի ամրապնդման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, հրադադարի շարունակական խախտումներով՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում, այլեւ սադրանքներ կազմակերպելով Հայաստանի հետ սահմանին, հայկական պատմական ու մշակութային արժեքների հանդեպ անդադար բարբարոսություններ իրականացնելով», - Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը եռանախագահ երկրների հետ համակարծիք է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու առումով:
«Ինչպես եւ եռանախագահ երկրները, մենք բազմիցս կոչ ենք արել հարգել 1994թ. մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը եւ զերծ մնալ թշնամություն սերմանող եւ լարվածությունը սրող թշնամական հռետորաբանությունից», - նշել է Հայաստանի արտգործնախարարը ու հավելել․ - «Ինչպես եւ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, մենք եւս ափսոսում ենք, որ չնայած Դովիլի՝ 2011թ. մայիսի հայտարարության մեջ հնչած կոչին` հունիսին Կազանում կայացած գագաթաժողովում չհաջողվեց առաջընթաց արձանագրել: Դա չհաջողվեց անել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով»։
Բարձր գնահատելով նաեւ Մինսկի խմբի երեք համանախագահների կողմից խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու, խաղաղությունը պահպանելու ջանքերը, Էդվարդ Նալբանդյանը փաստել է․- «Մենք ականատես ենք լինում Ադրբեջանի շարունակական արշավին՝ ընդդեմ Մինսկի խմբի համանախագահների, որոնք լիազորված են ԵԱՀԿ-ի կողմից հանդես գալու որպես միակ բանակցային ձեւաչափ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանի պաշտոնյաները փորձում են բանակցային գործընթացը դուրս բերել գործող ձեւաչափից, փոխարինել միջնորդներին, նվազեցնել բանակցությունների միջոցով լուծում գտնելու համանախագահների ջանքերի նշանակությունը: Ադրբեջանական կողմը նաեւ շարունակաբար թիրախի տակ է դնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, չնայած նրա եւ նրա անձնակազմի ջանքերին՝ ուղղված տեղում իրավիճակի սրման կանխարգելմանը»:
Հայաստանի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, թե «Ադրբեջանի համար արդեն սովորական է դարձել հետ կանգնել անգամ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից»:
«Չնայած շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ համաձայնությանը, ինչպես գիտեք, Ադրբեջանն ամեն ինչ արեց` այդ մեխանիզմի ստեղծումը արգելափակելու ուղղությամբ՝ անգամ իսկ սպառնալով կիրառել վետո ընդհանուր ԵԱՀԿ-ի բյուջեի նկատմամբ: Նույնը կրկնվեց վերստին այս տարի հունվարին տեղի ունեցած Սոչիի գագաթաժողովից հետո։ Չնայած ձեռք բերված համաձայնությանը` արագացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը, որի մասին կոչ էր արվել նաեւ Լոս Կաբոսի հայտարարության մեջ, Ադրբեջանն իր մաքսիմալիստական միակողմանի առավելություն ձեռք բերելու փորձերով անում է հնարավորինը անտեսելու, մերժելու հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը, - «Չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը՝ Հայաստանը շարունակելու է իր ջանքերն ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով, բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ արտացոլված նպատակների, սկզբունքների եւ նորմերի, Լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս Կաբոսում համանախագահ երեք երկրների ղեկավարների արած հայտարարությունների դրույթների վրա»։