Մայրաքաղաքային գնդում զինծառայող է մահացել

Մայրաքաղաքային գնդում այսօր պայմանագրային զինծառայող է մահացել: Այդ լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա խոսքով` այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, կատարվում են քննչական գործողություններ:

Մահացած զինծառայողի ինքնության եւ մահվան պատճառների մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում:


Հովհաննես Շողիկյան