Մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը

Մահացել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը։

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին տիկին Ղազինյանի հիշատակը։

Կարինե Ղազինյանը 57 տարեկան էր, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան էր նշանակվել անցած տարվա սեպտեմբերին։ Մինչ այդ` 2009 թվականից, նա Հայաստանի արտգործնախարարի տեղակալն էր եւ Հայաստան - Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի գլխավոր բանակցողը։ Ավելի վաղ Կարինե Ղազինյանը ղեկավարել էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունները Ռումինիայում եւ Գերմանիայում։


Հովհաննես Շողիկյան