Հանրապետականները բյուջեն եւս ընդունեցին ուրիշի փոխարեն քվեարկությամբ
Your browser doesn’t support HTML5
Պետական բյուջեի նախագիծը Հանրապետական կուսակցության պատգամավորներն ընդունեցին միմյանց փոխարեն քվեարկելով: Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է Թոխմախի Մհեր մականունով, ուրիշի փոխարեն քվեարկում էր ցուցադրաբար՝ նկատելով, որ տեսախցիկները ֆիքսում են իր քվեարկությունը: