Այս տարվա Հեքըթոն[ՅԱՆ]-ը անցյալ տարվանինից տարբերվում է նրանով, որ թեմատիկ ուղղվածություն չունի:
Եթե նախորդ տարի ծրագրավորողների առջեւ խնդիր էր դրվել նորարար տեխնոլոգիաների միջոցով լուծել Երեւանի խնդիրները, այս տարի ընդունվում են լուծումներ ցանկացած ոլորտի համար: Այս տարի մրցույթը կանցկացվի երկրորդ անգամ:
mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ներկայացուցիչ Մարիամ Դավթյանը նշեց, որ մոբայլ լուծումներ կարելի է առաջարկել ցանկացած ոլորտի համար, օրինակ՝ առողջապահական խնդիրների լուծման հետ կապված:
«Օրինակ, շաքարախտով հիվանդ մարդկանց համար կարելի է ստեղծել ծրագիր, երբ նրանց հեռախոսներին sms հաղորդագրություն կգնա՝ ինսուլինի ստացման ժամանակացույցով՝ նշելով, որ այսօր ինսուլինը ստանալու ձեր օրն է, այցելեք այսինչ վայր եւ այլն», - ասաց Դավթյանը:
Քանի որ բջջային հեռախոսները տարածված են նաեւ գյուղերում, մրցանակներ կտրվեն նաեւ այն թիմերին, որոնք մոբայլ լուծումներ կառաջարկեն գյուղական համայնքների զարգացման համար:
«Օրինակ գյուղերում ջրի ոռոգումը տրվում է ըստ տնտեսությունների որոշակի ժամանակացույցով: Երբեմն հերթի խախտման հետ կապված խժդժություններ են առաջանում: Այս դեպքում գյուղապետարանի հետ համատեղ կարելի է ներդնել մի համակարգ, որ գյուղացուն հստակ տեղեկացվի, որ օրերն են իր ոռոգման օրերը»:
Այսպիսի նախագիծը, Մարիամ Դավթյանի, խոսքով կֆինանսավորվի փուլ առ փուլ:
Կազմակերպիչները նշեցին, որ ընդունվում են բոլոր հայտերը՝ առանց նախնական ընտրության: Այս տարի դեռեւս 5 դիմում կա, բայց Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանի խոսքով` ակնկալում են, որ մոտ 30 թիմ կմասնակցի:
Նա հավելեց, որ նույնիսկ եթե կան ծրագրեր, որոնք չեն հաղթում, Հեքըթոն[յան]-ը լավ շուկա է սեփական գաղափարները ներկայացնելու, ծրագրերն իրագործելու նպատակով ֆինանսավորում եւ դրամաշնորհներ ստանալու համար: