Նալբանդյանը Դուբլինում կմասնակցի ԵԱՀԿ-ի հանդիպմանը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իռլանդիա` դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Դուբլինում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ԱԳ նախարարների խորհրդին։ Նախատեսված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ։