Խորհրդարանական քաղաքական ուժերից հետաքրքրվեցինք, թե ինչպես են գնահատում կիրակի օրը թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում անցկացված պատգամավորի լրացուցիչ ընտրությունները:
Երկու ընտրատարածքներում էլ նկատվել են ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ, թիվ 1 ընտրատարածքում` ընտրողներին տեղափոխել են երթուղային գազելներով:
Այս ամենի հետ կապված իշխանական կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հետեւյալը. - «Ընտրությունները, առավելեւս մեծամասնական ընտրակարգը, դա անձի շուրջ հավաքված աշխատանք է, կոնկրետ անձի է վերաբերում: Գուցե այն կազմը, որը աշխատում է այդ թեկնածուի համար, կազմակերպեն ե´ւ տաքսիներով, ե´ւ ավելի մեծ միջոցներով տրանսպորտի տեղափոխել ընտրողներին ընտրատեղամասեր: Ես ճիշտ չեմ համարում դա, որովհետեւ եթե այսպես են տանում, ինքը կարող է տեղիք տալ մտածելու, որ այստեղ կարող է լինել պարտադրանք կամ կաշառքներ: Ես, իհարկե, հակված չեմ այդպես մտածելու, որ բոլորն են այդպես, բայց կարող է այդպիսի գնահատական առաջանալ»:
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ երեկ անցկացված ընտրություններում տեղ գտած թերությունները տոկոսային առումով այնքան քիչ են, որ չեն ազդի ընտրությունների վերջնական արդյունքների վրա:
«Դուք ընդունո՞ւմ եք, որ Հանրապետական կուսակցությունը երբեւէ ընտրակաշառք է բաժանել կամ վարչական ռեսուրս է օգտագործել ընտրությունների ժամանակ», - հարցրեցինք Գալուստ Սահակյանին:
«Այնքան են ասում, այնքան են խոսում, որ ես չեմ կարող հաշվի չնստել: Իհարկե, եթե բաժանում են՝ բոլորն են բաժանում, ընդ որում չի կարելի բացառել նաեւ Հանրապետականին: Կարծում եմ, որ մենք խնդիր ունենք նորմավորել կամ որոշակի օրենքի դաշտ բերել ընդհանրապես բոլոր տիպի բարեգործությունները», - արձագանքեց Գալուստ Սահակյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի խոսքով, կիրակի օրը անցկացված ընտրությունները ընտրություններ չէին անձերի միջեւ․- «Դրանք ընտրություններ էին այս 20 տարիների ընթացքում ընտրակեղծիքների մեխանիզմը կատարելագործած, ինչպես նաեւ վարչական ռեսուրսների, մյուս կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ, եւ ինչպես այս 20 տարիների ընթացքում՝ իշխող ուժի խմբակային շահը ջախջախիչ պարտության մատնեց պետության շահին, այլ խոսքով՝ ժողովրդավարությանը»:
Ինչ վերաբերում է փետրվարին անցկացվելիք նախագահական ընտրությունների՝ բարձր չափանիշներով անցկացնելու վերաբերյալ հավաստիացումներին, ապա, ըստ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի․ - «Ես կարծում եմ, որ որեւէ մեկը այդ հավաստիացումներին չի հավատում, կամ գոնե մի մասը անկեղծորեն ասում է, որ չի հավատում, մյուս մասը անկեղծորեն չի ասում, որ չի հավատում: Մյուս կողմից շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը անընդհատ հարցը Հայաստանի առաջ դնի եւ հետեւողական լինի այդ հարցերի կարգավորման իմաստով»: