Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում կիրակի օրը կայացած պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առավելության է հասել իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Ռոբերտ Սարգսյանը:
Ընտրատարածքային հանձնաժողովի նախնական արդյունքներով` նա ստացել է 18805 ձայն, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի օգտին քվեարկել է 3680, իսկ ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանի օգտին` 461 ընտրող: Ավան վարչական շրջանն ու Նոր Նորքի մի մասն ընդգրկող ընտրատարածքի ընտրողների մոտ 36 տոկոսն է մասնակցել այս ընտրությանը:
Ընտրատարածքային հանձնաժողովը ընտրությունները որակում է ազատ, արդար ու թափանցիկ, իսկ ընդդիմադիր թեկնածուի թիմի համար այս ընտրությունը «պետականորեն կազմակերպված խայտառակություն էր», ինչպես բնորոշեց Ստյոպա Սաֆարյանը` տեղեկացնելով, որ դիմելու է նախ Սահմանադրական, ապա Եվրոպական դատարան:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց թեկնածուի լիազոր ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, իշխանությունները, վարչական ապարատն ու թաղային հեղինակությունները ընտրողին «պարտադրեցին» իրենց թեկնածուին:
«Ամբողջ Երեւան քաղաքի վարչական ապարատները` թաղապետարանները, պետական ձեռնարկություններն ու հիմնարկները աշխատել են Տարոն Մարգարյանի եւ նրա աներձագի օգտին: Այսինքն սա իրականում աներձագի ընտրություն էր, չկար անհատական Ռոբերտ Սարգսյան հասկացություն, կար Տարոն Մարգարյանի աներձագ: Պապան` տղային, տղան աներձագին է տանում վերեւ: Սենց բարեկամներով ո՞ւր են գնում` չգիտես», - ասաց Սեդա Սաֆարյանը:
Ընդդիմադիր թեկնածուի շտաբը ընտրությունների օրինականությունը վիճարկելու հիմք նախ համարում է ընտրողների անձնագրերի դրոշմակնիքների թանաքանյութի արագ անհետացումը, որ Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, բազմակի քվեարկությունների նախապայման է հանդիսացել: Օքսիդացող թանաքը սովորական թանաքանյութով փոխարինելու թեկնածուի առաջարկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր ընտրությունների նախօրեին, որից հետո Սաֆարյանը հնարավորություն չէր ունեցել դիմել Վարչական դատարան: Թեկնածուի շտաբը վկայակոչում է նաեւ ընտրողների ահաբեկման, մարդկանց` երթուղուց դուրս եկած երթուղայիններով տեղամասեր բերելու, վարչական ռեսուրսի զանգվածային օգտագործման փաստեր:
Սաֆարյանն, ի դեպ, այս ընտրություններում ստացավ մոտ 6 հազարով պակաս քվե, քան մայիսի 6-ի ընտրություններում էր ստացել: Այն ժամանակ նրա օգտին քվեարկածների թիվն անցնում էր 9 հազարից: Թեկնածուի թիմը հայտարարում է, որ այս անգամ առավել ակտիվությամբ աչքի ընկած «թաղային խուժանը» ոչ միայն զբաղվել է հանրապետական թեկնածուի օգտին քվեարկություն ապահովելով, այլ նաեւ Սաֆարյանի օգտին քվեարկությունը կանխելով:
«Շենքերի առջեւ էդ խուլիգան խավը կարողացել է արհեստական արգելք ստեղծել, որովհետեւ շատ դժվար է, որ մարդը, տղա ունենալով, իջնի եւ գնա ընտրության ու ընտրի Ստյոպա Սաֆարյանին», - ասում է թեկնածուի վստահված անձը:
Հանրապետականի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի շտաբը առայժմ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: Հաղթած թեկնածուն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գնահատականներ կտա առաջիկա օրերին:
Իսկ թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովը հերքում է ընդդիմադիր թեկնածուի մեղադրանքները: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանը, ով որեւէ արտառոց բան չէր տեսնում տեղամասերի եւ շենքերի դիմաց խումբ-խումբ ինչ-որ հեղինակությունների կուտակումներում, «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում կարծիք հայտնեց, թե գուցե ընտրողները հիասթափվել են նախընտրական շրջանում Ստյոպա Սաֆարյանի «զրպարտանքներից»: Սաֆարյանը, հիշեցնենք, ի սկզբանե ահազանգում էր հազարավոր ընտրողների անուններով ուռճացված ցուցակների, կեղծիքների նախապատրաստման, վարչական ռեսուրսների օգտագործման մասին
«Այսինքն ազատ եւ արդար ընտրությունները զրպարտելու համար ժողովուրդը հիասթափվե՞լ է Ստյոպա Սաֆարյանից»` մեր ճշտող հարցին Հայրապետյանը պատասխանեց. - «Ազատ եւ արդար ընտրություններ տեղի են ունեցել, բայց ինձ համար շատ զարմանալի է, որ մեզ մոտ էսքան դեմոկրատական դարձնելուց հետո էլի փորձենք ենք ձվի մեջ մազ ման գալ, ամեն ինչի մեջ վատը տեսնել: Այս ընտրությունը ավելի լավն էր»:
Հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը եւս ֆիքսել էր ինչ-որ ցուցակներ ձեռքներին անձանց, երթուղուց դուրս եկած տրանսպորտային միջոցներ, ընտրատեղամասերի առջեւ հավաքված հեղինակություններ եւ տեսախցիկը կոտրելու սպառնալիքներ:
Այսօր ընտրատարածք մեր այցելության պահին երեկվա ակվիտությունից նշույլ չկար: Ոմանք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին, որ նույնիսկ տեղյակ չեն եղել, որ ընտրություններ են անցկացվել իրենց համայնքում:
«Գեղեցիկ չէ, ասում ես ո՞ւմ ես ընտրել, ասում ա` Տարոնի աներձագին: Դա չափման միավոր չէ», - ասաց թաղի բնակիչներից մեկը:
Հավելենք, որ ընտրատարածքային հանձնաժողովը քվեաթերթիկների վերահաշվարկի դիմում չի ստացել: