Հռոմի պապը իր էջն է բացում Twitter-ում

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Twitter սոցիալական ցանցում բացում է իր էջը` այդ կերպ ընդլայնելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու ինտերնետ տարածքը:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է BBC-ն, Պապը դժվար թե անձամբ գրառումներ անի սոցցանցում, քանի որ հազվադեպ է օգտվում համակարգչից ու գերադասում է ձեռքով գրել:

Վատիկանը ակտիվորեն օգտվում է սոցիալական ցանցերից: