Միջադեպեր թիվ 1 ընտրատարածքում ընտրությունների ժամանակ
Your browser doesn’t support HTML5
Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններին հետեւելիս «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ականատես է եղել բնակելի շենքերի առջեւ ընտրողների սպասող՝ գծերից դուրս եկած երթուղայինների, ցուցակներ ձեռքներին ինչ-որ մարդկանց, բակերում ու ընտրատեղամասերի դիմաց կուտակված թաղային հեղինակությունների: Վերջիններս տեսնելով, որ իրենց նկարահանում են, սպառնացել են խցիկը կոտրել: