Արեւելքի ասորական եկեղեցու հոգեւոր երաժշտությունից, որի մշակման վրա շուրջ երկու տարի աշխատել են հեղինակ-կատարող Վահան Արծրունին եւ ծնունդով ասորի Լինա Յակուբովան, ով գիտակցելով այս նյութի վավերագրման կարեւորությունը` 2006 թվականին Պարսկաստանից Հայաստան հրավիրեց երկու վանականի` Դարյավուշ Ազիզյանին եւ Չարլզ Կաթոլիկին, ովքեր մեկ շաբաթ շարունակ Հայաստանի կոմպոզիտորների տան ստուդիայում կատարում էին ասորական պատարագը եւ սրբազան ծեսերը:
«Մենք ձայնագրեցինք ընդհանուր առմամբ 6 ժամ տեւողությամբ երաժշտական նյութ, իրենց կողմից ընտրված հատվածներով ես կատարեցի մշակումը: Այդ ամբողջ նյութը եւ վավերագրումը լույս տեսան 2009 թվականին Չիկագոյում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Արծրունին:
«Բուն պատարագը կոչվում է Սուրբ Ադդայի եւ Մարիի անաֆորա`այսինքն` աղոթք: Եթե սկսենք վերլուծել, թե ովքեր են Ադդան եւ Մարին, ապա կհասկանանք, որ գործ ունենք այնպիսի մի երաժշտական մշակութաբանական տեսակի հետ, որ ստեղծվել է առաջին դարում: Խոսքը Քրիստոսի առաքյալների մասին է», - ասաց երաժիշտը եւ հավելեց. - «Այս աշխատանքով բացահայտեցինք մի նոր երաժշտական աշխարհ: Իր խորությամբ, իր հոգեւոր լիցքով այս երաժշտական տեսակը առանձնանում է ամբողջ համաշխարհային պաշարից, որովհետեւ մենք գործ ունենք արեւելյան քրիստոնեական երաժշտական տեսակի հետ, որը առավել մոտ է մեր հայկականին»:
Մոտ 15.000 օրինակով ձայնասկավառակները հիմնականում սպառվել են Արեւելքի ասորական համայնքում: Իսկ հարցին, թե այդ սկավառակները Հայաստանում արդյոք սպառող կունենային, Արծրունին պատասխանեց. - «Հայաստանում նույնիսկ սեփական հայկական բովանդակային երաժշտությունը այն հետաքրքրությունը չի առաջացնում, որ պիտի առաջացներ, ուր մնաց ասորականը: Հայաստանում աննկատ անցավ: Արդեն անցել է 3-4 տարի, մենք նոր ենք սկսում սրա մասին խոսակցությունը»:

Your browser doesn’t support HTML5