Ուրբաթ ուշ երեկոյան Երեւանում ավարտվեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը, որն Հայաստանում անցկացվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ ԵԺԿ-ի նախաձեռնությամբ:
Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այսօր Երեւան էին ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Այսօր գագաթնաժողովի ավարտին ընդունվեց «Երեւանյան հռչակագիր»: Գագաթնաժողովի ընթացքում հայտարարություններով հանդես եկան Հայաստանի եւ Վրաստանի նախագահները, Մոլդովայի վարչապետը, ԵԺԿ-ի նախագահն ու Եվրահանձնաժողովի նախագահը:
Քիչ անց «Ազատություն» ռադիոկայանը մանրամասներ կներկայացնի գագաթնաժողովի ընթացքի եւ մասնակիցների հայտարարությունների վերաբերյալ:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Եվրամիության շրջանակներում գործող խոշոր եւ ազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկն է, ստեղծվել է 1976 թվականին եւ ներառում է գլխավորապես Եվրամիության անդամ երկրների աջ կենտրոնամետ կուսակցությունները:
Ներկայումս այդ կուսակցությունների մեծ մասը Եվրամիության անդամ երկրներում իշխող կուսակցություններ են, եւ այսօր ԵԺԿ-ին անդամակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լեհաստանի նախագահ Դոնալդ Տուսկի, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի, Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդի ու ԵՄ-ի անդամ այլ երկրների ղեկավարների կուսակցություններ:
Հայաստանից ԵԺԿ-ին անդամակցում են, այսինքն այդ կառույցում դիտորդի կարգավիճակ ունեն Հայաստանի հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները:
ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը կայացել էր այս տարվա հուլիսին Վրաստանի Բաթումի քաղաքում։